Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)


10:40 , 15 նոյեմբեր, 2019

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքում» լուսանկարներ է հրապարակել ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան տարեդարձից և հետևյալ գրառումն արել. «Այսօր մեր մեծ դստեր՝ Մարիամի տարեդարձն է, 21-ամյակը: Շնորհավոր իմ չքնաղին, հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ լույս աշխարհ բերել»։ 

Հակոբյանը նշել է, որ իրենք Ենոքավանի «Ապագա Ռեզորթ»-ում են։

Մարիամ Փաշինյանն իր հերթին տեսանյութեր է հրապարակել ծննդյան տարեդարձից։