Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն (hold): Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը:
Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունը աջակցի բանաձևին: Այս դեպքում նրա վրա փաստացի ճնշում կլինի իր գործընկերների կողմից:
Շանս 3. Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մաքքոնելը շրջանցի վետոն և բանաձևը բերի քվեարկության: Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր «filbuster» իրականացնելու իրավունքից, այսինքն՝ ձգձգել քվեարկությունը, քննարկումներ և լսումներ կազմակերպել և այլն:
Հ.Գ. Այս պահին մեր «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետները քրքրում են Գրահամի կապերը թուրքական լոբբիստների հետ, և ձեռքի տակ հայտնված տեղեկությունները շուտով կհրապարակենք: