Հրաձգություն՝ Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում. 16-ամյա աշակերտը սպանել է 2 աշակերտի, ապա կրակել է իր գլխին (Photo)


10:03 , 15 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ուսումնական օրվա մեկնարկից րոպեներ առաջ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, հաղորդում է BBC-ն:

16-ամյա կասկածյալը, այնուհետև փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով իր գլխին, սակայն ողջ է մնացել:  

Հրաձգության մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ալեքս Վիլյանուևան:

«Մի քանի վայրկյանի ընթացքում մենք մի քանի ահազանգ ենք ստացել»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջին ոստիկանական ստորաբաժանումները դեպքի վայր են ժամանել երկու րոպեի ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ