Ֆրանսիայի հավաքականը հաղթանակ կորզեց Մոլդովայից, Ալբանիան ու Անդորրան կիսեցին միավորները


03:30 , 15 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ տուրում H խմբում ընդգրկված Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին:

Հանդիպման հաշիվն արդեն 9-րդ րոպեին բացեց Մոլդովայի ընտրանու կիսապաշտպան Վադիմ Ռացան: Նախքան ընդմիջումը Ռաֆայել Վարանը հավասարեցրեց հաշիվը: Ֆրանսիայի հավաքականին հաղթանակ պարգևեց Օլիվիե Ժիրուն՝ 79-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։