Motorola-ն երկու էկրանով ծալովի սմարթֆոն է ներկայացրել


07:54 , 15 նոյեմբեր, 2019

Motorola ընկերությունը ներկայացրել է երկու էկրանով ծալովի սմարթֆոն, որը դարձել է Razr հեռախոսի նորացված տարբերակը: Այդ մասին հայտնել է Motorola-ի կայքը: «Գրպանի «ծալովի հեռախոս»՝ ժամանակակից սմարթֆոնի հնարավորությունների զուգակցությամբ: Նոր, արմատապես այլ Razr է այստեղ»,- նշում է ընկերությունը:

Սարքի ներքին մասն զբաղեցնում է 6,2-դյույմանոց ծալովի OLED-դիսփլեյը: Դրա արտաքին կողմում առանձին էկրան կա արագ գործողությունների համար, որտեղ կարելի է երաժշտություն միացնել կամ ստուգել հաղորդագրությունները: Հեռախոսի հիմնական խցիկն ստացել է 16 պիքսել ընդարձակում, իսկ ֆրոնտալը՝ 5: Գիշերային տեսունակության եւ ներսարված արհեստական ինտելեկտի գործառույթներն օգնում են բարելավել նկարահանումների որակը:

Նոր Razr-ի վաճառքները կսկսվեն 2020 թվականի հունվարին: Դրա արժեքն սկսվելու է 1,5 հազար դոլարից: