Ասադը «Սպիտակ սաղավարտների» հիմնադրի մահվան մասին. նա բեռ էր դարձել ԿՀՎ-ի համար


05:30 , 15 նոյեմբեր, 2019

Սիրիայի առաջնորդի ենթադրության համաձայն, Լե Մեզյուրեն, հավանաբար, սպանվել է թուրքական հետախուզության կողմից՝ ամերիկյան հատուկ ծառայությունների հրամանով:

Արևմտյան հատուկ ծառայությունները, մասնավորապես ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, մասնակից են «Սպիտակ սաղավարտների» հիմնադիր Ջեյմս Լե Մեզյուրեի մահվանը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նման վարկած է առաջ քաշել «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

«Իհարկե, սա հատուկ ծառայությունների աշխատանքն է: Բայց ո՞ր հատուկ ծառայությունների: Երբ մենք խոսում ենք արևմտյան հետախուզական ծառայությունների մասին՝ թուրքական կամ մեր տարածաշրջանի այլ երկրների, դրանք ինքնիշխան պետությունների հատուկ ծառայություններ չեն, դրանք գլխավոր հետախուզական ծառայության՝ ԿՀՎ-ի ստորաբաժանումներն են: Ահա ճշմարտությունը»,- ասել է Ասադը:

Ըստ Սիրիայի նախագահի, Ջեյմս Լե Մեզյուրեն «բեռ է դարձել» օտարերկրյա հետախուզական ծառայությունների համար, ինչպես որ նախկինում «Ալ-Քաիդայի» և ԻԳԻԼ-ի ղեկավարները: Այս կապակցությամբ Ասադը հիշեցրել է նաև ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի և Գերմանիայում «Սպիտակ սաղավարտների» հիմնական անդամներից մեկի խորհրդավոր մահերը:

«Սպիտակ սաղավարտների» հիմնադիրը մահացած էր հայտնաբերվել Ստամբուլում, նոյեմբերի 11-ին: Քննությունը կարծում է, որ նա ընկել է չորրորդ հարկի պատշգամբից: