Աշխարհահռչակ նկարիչներ, ովքեր իրենց հայտնի կտավները նկարել են թմրանյութերի ազդեցության տակ


04:06 , 15 նոյեմբեր, 2019

Գաղտնիք չէ, որ շատ հայտնի նկարիչներ ոգեշնչվելու համար թմրամիջոցներ են օգտագործել։ Հիմա կպատմենք մի քանի հայտնի նկարիչների մասին, ովքեր թմրամիջոցների ազդեցության տակ են նկարել իրենց հայտնի նկարները։

Պաբլո Պիկասո

Պիկասոն նկարիչ էր, քանդակագործ, դիզայներ, ինչպես նաև կուբիզմի հիմնադիրը։ Նա սկանդալային համբավ ուներ։ Գաղտնիք չէ, որ նա թմրամոլ է եղել և շատ է խմել։ Սակայն նկարչի հեղափոխական գաղափարները գլխիվայր շրջել են արվեստի աշխարհը։

Ամադեո Մոդիլյանի

Անկումային արվեստի ժամանակաշրջանում, երբ բոհեմյան շրջանակներում տարածված էր օփիումը և հաշիշը, ապրում էր նկարիչ Ամադեո Մոդիլյանին։ Նա ապրել է ընդամենը 35 տարի, իսկ նրա աշխատանքները կենդանության օրոք այդքան էլ հայտնի չէին։ Այնուամենայնիվ, նրա մի քանի նկարներ և քանդակներ համաշխարհային մշակութային ժառանգության մի մասն են։ Քննադատները նրա ստեղծագործություններն առանձնացրել են այն ժամանակի հայտնի հոսանքներից։

Սալվադոր Դալի

Դալին սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է։ Մանուկ հասակից սիրում էր էպատաժ, ուներ ֆոբիաներ և սեքսուալ բարդույթներ։ Ինքը՝ Դալին, սիրում էր ասել. «Ես թմրանյութեր չեմ օգտագործում։ Ես ինքս եմ թմրանյութ»։ Սակայն հայտնի է, որ նա, այնուամենայնիվ, օգտագործել է թմրանյութեր, մասնավորապես՝ օփիում։