Աստղեր, ովքեր իրենց դեմքն ընդմիշտ փակել են դիմակով


08:08 , 15 նոյեմբեր, 2019

Հայելի, ժամացույց և դիմակ. սրանք այն երեք առարկաներն են, որոնք իրենց վրա են հրավիրել ժամանակակից արվեստի ուշադրությունը։ Վերջինիս, բացի մեծ քանակությամբ սիմվոլիզմից, ավելացել է նաև «անմարդկային» լինելու բաժինը, որը հանդիսատեսին թույլ չի տալիս շփվել հերոսի հետ, քանի որ փակում է նրա երեսը։ Ամեն դեպքում այսպիսի դիմակավորված դեր կատարող դերասանները շատ հազվադեպ են չարչարվում դերն ավելի վստահելի խաղալու համար։ Հատկապես վիրավորական է այն, որ այս աշխատանքները շատ հազվադեպ են գնահատվում, սակայն մենք կփորձենք շտկել իրավիճակը՝ ցույց տալով այն մարդկանց, ովքեր խաղացել են ոչ իրենց դեմքով։

Բոբ Ֆեթ

Երբ Ջերեմի Բուլոքին առաջարկում էին «Աստղային պատերազմների» ֆիլմաշարում մարմնավորել Բոբ Ֆեթի կերպարը, նա չէր էլ պատկերացնում, որ այն դառնալու է ֆիլմաշարի լավագույն կերպարներից մեկը։

V

Լենա և Էնդրյու Վաչովսկիները «V նշանակում է վենդետա» ֆիլմն այնքան շատ հղումներով են հագեցրել, որ նրանց ֆոնին Գայ Ֆոքսը շատ ակնհայտ կերպար է թվում։ Իրականում գլխավոր դերակատարի համար, ով իրեն ուղղակի V էր անվանում, կարելի էր հրավիրել ցանկացած մարդու, բայց դժվար թե մեկ ուրիշն այդքան լավ կարողանար մարմնավորել այն, ինչպես որ դա արել է Հյուգո Ուիվինգը։

Ջեյսոն Վուրխիզ

Հոկեյիստի դիմակով սերիական մարդասպանը դժվար թե դառնար Հելոուինի խորհրդանիշներից մեկը, եթե այն չմարմնավորեր միևնույն դերասանը։ Սկսած 1980-ական թվականներից՝ 12 ֆիլմերից մեծ մասում մարդասպանին մարմնավորել է Քեյն Հոդերը։ Հետաքրքիր է, որ շատերն անգամ հրաժարվել են հիշատակվել տիտրերում։

Դարթ Վեյդեր

Դարթ Վեյդերին մարմնավորելու հնարավորություն շատերն են ստացել, սակայն նրանցից ամենահայտնին դարձել է Դևիդ Պրաուզը։

Հելբոյ

Ռոն Պերլմանը «Հելբոյի» նկարահանումների ժամանակ ամեն օր շուրջ 4 ժամ կրում էր լատեքսից պատրաստված կոստյում և դիմակ։ Կարմիր մաշկով հրեշի կերպարը բավականին հարմոնիկ է դիտվում դերասանի արտաքին տեսքի հետ միասին։