Նոր մանրամասներ. Ալիկ Պետրոսյանն ազատ արձակվեց


21:28 , 14 նոյեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ ԱԺ նախկին պատգամավոր,գործարար Ալիկ Պետրոսյանը ձերբակալվել է երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։ 

Մեզ հաջողվեց պարզել, որ փաստաբանը բողոք է ներկայացրել ձերբակալության որոշման դեմ եւ գործարարն արդեն ազատ է արձակվել։

Պաշտոնական մարմինները դեպքի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տալիս։