Արայիկ Հարությունյանին ժետոն ենք փոխանցել, կարող է մետրոյով գնալ տուն ու տեսնել, թե ինչպիսի կարծիք կա իր վարած քաղաքականության վերաբերյալ. Գոռ Սարգսյան


20:02 , 14 նոյեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներն այսօր բողոքի երթ չեն իրականացնի։

«Այս պահին նպատակահարմար գտանք երթ չանել, մեր նստացույցը շարունակում ենք, մի քիչ հոգնել էինք», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը։

Նա կարծում է, որ վաղն արձագանք կլինի Ազգային ժողովի ընդդիմադիր՝ «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից։

«Կարծում եմ՝ կարձագանքեն մեր կոչին, ինչ-որ հայտարարություն կանեն», - ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ