Բրիտանուհին միջոցների հավաքագրում է սկսել, որպեսզի փոքրացնի իր 12 համարի կուրծքը


22:15 , 14 նոյեմբեր, 2019

Անգլիական Բրայթոն քաղաքի բնակչուհին համացանցում բողոքել է 12 չափսի կրծքով իր կյանքի դժվարություններից և խնդրել է օգտատերերին իր վիրահատության համար փող նվիրաբերել: Այս մասին նա պատմել է Justgiving.com կայքում:

26-ամյա Հելեն Քրիստին պատմել է, որ մեջքի շրջանում մշտապես ցավեր է ունենում և քնի հետ կապված խնդիրներ, քանի որ չի կարողանում հարմար դիրքով պառկել: 12 չափսի կուրծքը թաքցնելու համար նա տղամարդու XXXl չափսի շապիկներ է հագնում:

Աղջիկը կարծում է, որ գեր է երևում պարկանման հագուստի պատճառով, սակայն թոփեր կրել չի կարողանում, քանի որ կուրծքը դրանց միջից դուրս է գալիս:

Բրիտանուհին այնքան է ամաչում իր կառուցվածքից, որ նույնիսկ չի հանվում իր ընկերուհու մոտ, որի հետ ապրում է վերջին երկու տարիների ընթացքում: Նա նաև ասում է, որ դժվար է այդ չափսի կրծկալ ճարելը, բացի այդ դրանք շատ թանկ արժեն և շուտ են շարքից դուրս գալիս:

Մշտական ցավերի պատճառով Քրիստին ստիպված է հակադեպրեսանտներ ընդունել, քանի որ նրա մոտ ընկճախտ է սկսվել: Հենց այդ պատճառով էլ նա որոշել է վիրահատության գնալ, սակայն հասկացել է, որ բավարար գումար չունի: Այժմ նա փորձում է հավաքել անհրաժեշտ 3 հազար ֆունտ սթերլինգը: