Թուրքիան ռազմակայանի շինարարություն Է սկսել Սիրիայի հյուսիս-արեւելքում. SANA


19:33 , 14 նոյեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է.

Թուրքական բանակը ռազմակայանի շինարարություն Է սկսել Սիրիայի հյուսիս-արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին հայտնել Է SANA գործակալությունը:

Նրա տվյալներով՝ շինարարությունն իրականացվում Է Ալ-Հավաս բնակավայրից ոչ հեռու, որը գտնվում Է Ռաս Էլ-Այնա սահմանամերձ քաղաքից հարավ ընկած շրջանում:

Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել Է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության անցկացման մասին՝ նպատակ ունենալով այնտեղ բուֆերային գոտու ստեղծումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: