Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը. մենք Մելինեի հետ խնդիր չունենք, այլ ասում ենք՝ այդ ֆիլմը չպետք է ֆինանսավորվի պետության հաշվին. Իշխան Սաղաթելյան


16:30 , 14 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլյացիայի է ենթարկում հարցի էությունը, այս պայքարը միայն ֆիլմի համար չէ, հարցն ավելի գլոբալ է՝ ազգային արժեքների պահպանում, ազգային քաղաքականության իրականացում, իսկ նա մանիպուլյացիա է անում և անձնավորում է հարցը, կոնկրետ մենք՝ Դաշնակցության երիտասարդները, Մելին Դալուզյանի հետ հարց չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից երեկ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որոնք վերաբերում էին ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի քննադատներին:

Նշենք, որ ֆիլմի նկարահանման համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 20 մլն դրամ, ինչը քննադատում է նաև ՀՅԴ-ն:

«Մենք ասում  ենք՝ իշխանությունները պետության բյուջեով չպետք է խրախուսեն, ֆինանսավորեն, աջակցեն սեռափոխված մարդու մասին ֆիլմ նկարահանելուն: Մեր երիտասարդների պահանջը դա է: Ինչ վերաբերում է նրան, թե անձը հալածվում է, պետք է ասեմ՝ մենք երբեք ո՛չ հալածանքի կոչ ենք արել, ո՛չ էլ անում ենք: Մենք ասում ենք՝ մեր պետությունն ունի բազմաթիվ խնդիրներ ու նաև ունենք արժանի հերոսներ, որոնք և՛ ֆիլմի, և՛ գովասանքի, և խրախուսանքի կարիք ունեն, դուք այդ մարդկանց թողել եք և պետության բյուջեով ֆինանսավորում եք սեռափոխված մեկին: Խարանն իրականում դա է, ոչ թե այն, որ պետությունը պետք է չֆինանսավորեր»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: