Եղանակը կցրտի 8-10 աստիճանով


16:03 , 14 նոյեմբեր, 2019

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-17-ի հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.10C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.00C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.40C