ԱԻՆ-ում ստուգումներն ավարտվել են. սլաքներն ուղղվել են Ֆելիքս Ցոլակյանին


15:45 , 14 նոյեմբեր, 2019

Armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Պետական վերահսկողական ծառայությունն արդեն ավարտում է իր ստուգումները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում: Մեր տեղեկություններով` արդեն այսօր ՊՎԾ-ն պետք է ամփոփի եւ ներկայացնի, թե ինչ են հայտնաբերվել, եւ որոնք են արդյունքները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմնականում ստուգվել են փաստաթղթեր, որոնք վերաբերել են նախարար Ֆելիքս Ցոլակյանի` նախարար նշանակվելուց հետո աշխատանքի ընդունվածներին:

Մեր տեղեկություններով`ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնողները նաեւ հանդիպել են նախարար Ցոլակյանին: Հավելենք, որ առաջիկա օրերին աշխատանքների արդյունքները ՊՎԾ-ն կհրապարակի: