Ռեյ Չարլզի դուստրը,Մայքլ Ջեքսոնի նմանակը և շատ այլ անվանի հյուրեր՝ Հովհաննես Բաբախանյանի 45-ամյակին (60 ֆոտո)


16:15 , 5 հուլիս, 2013

Օրեր առաջ` հուլիսի 1-ին, լրացավ  դերասան Հովհաննես Բաբախանյանի 45 ամյակը: Դերասանն ու իր ընտանիքը սովորություն ունեն մեծ շուքով տոնելու ցանկացած առիթ: Դրանում մենք բազմիցս համոզվել ենք: Այս առիթով ArmStar.am-ը կապվեց դերասան Հովհաննես Բաբախանյանի հետ` զրուցելու ծննդյան տոնակատարության և հյուրերի մասին:

«Ծնունդս հուլիսի մեկին նշեցի իմ հրաշք ընկերների ու բարեկամների հետ: Ներկա էին դերասաններ, երգիչներ, մոդելներ, նկարիչներ, կինոռեժիսորներ, պրոդյուսերներ, ովքեր իրենց շնորհավորանքներով ու երաժշտական ողջույններով ուղղակի անմոռանալի դարձրին այդ երեկոն»: Մինչ օրս Հովհաննես Բաբախանյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվում է ծննդյան օրվա տպավորություններով ու նկարներով: «Տոնակատարությունը տեղի ունեցավ Impression Banqet hall- ում: Մոտ 250 մարդ էր ներկա: Սկսեցինք Կարմիր գորգի արարողությամբ` 7:00-8:30, իսկ հետո համերգ մինչև մոտ ժամը 3:00-ն»:

Բաբախանյանի հետ զրուցեցինք նաև ծննդյան օրվա նվերների մասին. «Ամենաէկզոտիկ նվերները ստացա, քան երբևէ: Մեր հանճարեղ Էմիլ Կազազն ինձ այդտեղ հենց սրահում նկարեց,  ANZOH gallery – ն անակնկալ մատուցեց` նվիրելով մեկ այլ նկար, ամենատարբեր նվերների մեջ հատուկ էր նաև բալիկներիս` Լիայի, Էլլայի և Գոռիս մատուցած անակնկալը: Նրանք մի գեղեցիկ շնորհակալական խոսք էին պատրաստել հայրիկին ողջունելու, որն ավարտվեց հետևյալ խոսքերով` «Մենք երկար մտածելուց հետո ևս մեկ անգամ հասկացանք, որ քեզ համար ամենաթանկ նվերը սա է», ու այդ պահին ներս մտավ Մերիս` իր հարսանեկան զգեստով: Մի խոսքով գեղեցիկ շոու, գեղեցիկ հյուրեր: Երեկոյին ներկա էր նաև լեգենդար Ռեյ Չարլզի դուստրն իր ամուսնու հետ»,-իր խոսքն ավարտեց Հովհաննես Բաբախանյանը: 

ArmStar.am-ը ևս մեկ անգամ շնորհավորում է շնորհաշատ դերասանին իր հոբելյանական 45 ամյակի կապակցությամբ, մաղթում ստեղծագործական և անձնական կյանքում նորանոր հաջողություններ և անսահման երջանկություն:

Շարունակությունը՝ այստեղ