Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հրաժարվել են Սուրբ ծնունդը թագուհու հետ դիմավորել


07:30 , 14 նոյեմբեր, 2019

Operativ.am-ը գրում է.

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը պատրաստվում են սուրբծննդյան տոներին, որոնք առաջին անգամ կդիմավորեն որդու՝ Արչիի հետ։ Սակայն նրանք տոնը կանցկացնեն ոչ թե պալատում, ինչպես հույս ուներ թագուհին, այլ Կալիֆոռնիայում Մեգանի մոր՝ Դորիա Ռեգլանդի հետ։

Daily Mail-ի հաղորդմամբ՝ ամուսինները կարծում են, որ ծանր տարվանից հետո կարիք ունեն ժամանակ անցկացնել բոլորից հեռու՝ «վերալիցքավորվելու» եւ նոր ծրագրեր կազմելու համար։