Թրամփը չի դիտել իմպիչմենթի վերաբերյալ լսումների հեռարձակումը


01:45 , 14 նոյեմբեր, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Ստեֆանի Գրիշամը հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարը չի հետևում առաջին լսումների հեռարձակմանը, որոնք անցկացվում են նրա իմպիչմենթի գործընթացի շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով, Թրամփը զբաղված է հանդիպումներով Օվալաձև գրասենյակում:
«Նա աշխատում է»,- հավելել է Գրիշամը:

Նոյեմբերի 13-ին, Թրամփի իմպիչմենթի գործընթացի շրջանակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովում ելույթ են ունեցել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Բիլ Թեյլորը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:

Ինչպես հայտնի է, դեմոկրատները նախաձեռնել են ԱՄՆ առաջնորդի իմպիչմենթի գործընթացը, իբր, նրա կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա ճնշում գործադրելու համար, որի նպատակն էր հետաքննություն սկսել Թրամփի հակառակորդի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ: