Marvel-ի կինոաշխարհում երեք նոր գերհերոս կհայտնվի


04:43 , 14 նոյեմբեր, 2019

Ամերիկյան հայտնի Marvel ստուդիան ուրախացրել է երկրպագուներին նոր գերհերոսների մասին լուրով, հայտնում է «Ունիան»-ը:

Արդեն շատ շուտով կոմիքսների երկրպագուները կտեսնեն այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Moon Knight-ը, Hulk Woman-ը և Miss Marvel-ը, որը կդառնա ստուդիայի առաջին մահմեդական հերոսուհին:

Marvel-ի ղեկավարը նաև նշել է, որ բոլոր երեքին սկզբում հնարավոր կլինի տեսնել Disney + հոսքային ծառայության եթերում, և միայն դրանից հետո գերհերոսները կներգրավվեն ստուդիայի ֆիլմերում:

Այնուամենայնիվ, հայտնի չէ՝ այս հերոսները կլինեն երկրորդական կերպարներ, թե Վրիժառուներին հավասար նոր գլխավոր հերոսներ: