Թրամփի և Էրդողանի առանձնազրույցը մեկ ժամից ավելի է տևել. ԶԼՄ-ներ


00:24 , 14 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տևել են մեկ ժամ 15 րոպե: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին:

Սպիտակ տանը նախագահների հանդիպումն անցել է մամուլի ներկայացուցիչների համար փակ ռեժիմում՝ առանձնազրույցի ձևաչափով: Դրանից հետո Թրամփն ու Էրդողանը շարունակել են բանակցություններն ընդլայնված ձևաչափով:

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր թուրք գործընկերոջ հետ ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերի և ամերիկյան F-35 կործանիչների գնման հարցը քննարկելու մտադրության մասին: Թրամփը հայտնել էր նաև, որ հնարավոր է, երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասնի 100 մլրդ դոլարի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ