Չհամարձակվես այլեւս պղծության քարոզը քողարկես մեր սուրբ Եռագույնի պաշտպանությամբ. Շարմազանովը՝ Փաշինյանին


22:29 , 13 նոյեմբեր, 2019

Քիչ առաջ Փաշինյանը ԱԺ ամբիոնից այնպիսի հուզախառն սցենար բեմադրեց, քիչ էր մնում լացացներ, թե տեսեք-տեսեք թույլ չեմ տա Դալուզյանին ոտքի տակ գցեք, ես նրան կպաշտպանեմ:

Ճիշտ նույն ոճն էր, ինչպես ամիսներ առաջ պատմեց Փարիզի օդանավակայանում իրեն հանդիպած հայ գեյի մասին: Այն ժամանակ մտածեցինք՝ մարդ է, հուզվել է, դու մի ասա, էս մարդը հատուկ ազգաքանդ ծրագրով է եկել:

Լսիր, այ կեղծ սուտի գթասիրտ, Դալուզյանը վաղուց արդեն եվրոպաներում իր պաշտպանությունը գտել է ու կարծես լավ էլ երջանիկ է: Բավական է անարգես մեր Եռագույնը եւ Եռագույնի պաշտպանության քողի տակ տրանսգենդերություն ու ամեն տեսակ պղծություն պաշտպանես, թե բա գիտեք՝ ժամանակակից ենք, «ծիծակ» կոշիկներ չենք հագնում, թույլ չենք տա վառեք այլախոհներին ...

Ակնհայտ է՝ ոչ բարով վարչապետը ժամանակին հայոց պատմություն չի սովորել ու չգիտի, որ եվրոպաների օրինակները հայկական միջավայրում անհամատեղելի են. մեր երկրում գիտությունը քրիստոնեական արժեքներին զուգահեռ ու ներդաշնակ է զարգացել, մեր երկրում համալսարանները եկեղեցիներին կից են գործել, մեր երկրում դեռ 7-րդ դարում Անանիա Շիրակացին այնպիսի աշխատություն էր գրում, ինչի համար դարեր անց եվրոպաներւմ այրում էին, մեր երկրում հայոց այբուբենը ստեղծվել է նախ Աստծո խոսք քարոզելու նպատակով, ինչի հետ դու եւ հետդ քայլողների մեծ մասը տառացիորեն կապ չունեք:

Այդ նույն այբուբենում, ինչը դուք քիչ մնա անպետք կորակեք, այնպիսի գիտական հրաշքներ կան, որ դարեր անց միայն Մենդելեեւի աղյուսակով էր հայտնագործվելու:

Հ.Գ. Եռագույնը տենց պաշտպանող ես, թուրքին ծունկի բերած հերոսներին մի սեւացրու ու հալածի:

Հ.Հ.Գ. Չհամարձակվես այլեւս պղծության քարոզը քողարկես մեր սուրբ Եռագույնի պաշտպանությամբ: