Ալեն Դելոնի սիրելի կանայք. դերասանի 3 ամենակրքոտ սիրավեպերը, որին շունչները պահած հետևել է ողջ աշխարհը


02:08 , 14 նոյեմբեր, 2019

Ալեն Դելոնին է պատկանում 20-րդ դարում ֆրանսիական կինոյի ամենագեղեցիկ դերասան կոչումը։ Շատերը կարծում են, որ Դելոնը ինքնասիրահարված է և կենտրոնացված միայն իր վրա, իսկ մյուսներն էլ նրան անվանում են հանճար։

Այսպես թե այնպես, Ալեն Դելոնը կարողացել է դառնալ իր ժամանակի ամենապահանջված և հայտնի դերասանը, ով ճանաչված էր ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև ողջ աշխարհում։ Սակայն բազմաթիվ երկրպագուների հետաքրքրում էր ոչ միայն դերասանի ստեղծագործական կյանքը, այլ նաև նրա սիրային պատմությունները։

Պատմում ենք դերասանի ամենահայտնի սիրավեպերից մի քանիսի մասին։

Դալիդա

1973 թվականին Դելոնը և երգչուհի Դալիդան աշխարհին նվիրենցին «Paroles, Paroles» ստեղծագործությունը, որը դարձավ 20-րդ դարի ամենաճանաչված ֆրանսիական երգերից մեկը։

Սակայն ինչպես պարզվել է 2011 թվականին, դերասանին և երգչուհուն կապում էին ոչ միայն աշխատանքային հարաբերությունները։ «Իմ երազանքների կինը» մեմուարում Դելոնը նշել է, որ 50-ական թվականներին սիրավեպ է ունեցել Դալիդայի հետ։ Նա նշել է, որ կարիերայի սկզբում նա և Իոլանդա Ջիլոտին (երգչուհու իսկական անունը) ապրել են Փարիզի Ժանա-Մերմոզա փողոցում, որտեղ և առաջին անգամ հանդիպել են։

Իր գրքում դերասանը նաև նշել է, որ միայն մեկ բանի համար է ափսոսում, որ նախկին սիրելիի ինքնասպանությունից առաջ չի կարողացել զանգահարել նրան։

Ռոմի Շնայդեր

Սիրահարները ծանոթացել են 1956 թվականին՝ «Քրիստինա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այդ ժամանակ Շնայդերն արդեն հայտնի դերասանուհի էր, իսկ Դելոնը նոր-նոր էր սկսում փառքի իր ուղին։ Այնուամենայնիվ, սկսնակ դերասանը կարողացավ գրավել Շնայդերին։

ԶԼՄ-ները նրանց սիրավեպը անվանում էին դարի պատմություն, իսկ երկրպագուները հիանում էին նրանցով։ Որոշ ժամանակ անց նրանք հայտնեցին նշանադրության մասին, և ամբողջ աշխարհը, շունչը պահած, սկսեց սպասել նրանց հարսանիքին։ Սակայն արարողությունը չկայացավ։

Զույգի հարաբերություններն ավարտվեցին այնքան անսպասելի, որքան և սկսվել էին։ Սիրահարված Շնայդերն ամբողջովին տարվել էլ դերասանով, ինչը սկսեց նյարդայնացնել Դելոնին և դարձավ բաժանման պատճառ։

Նատալի Բարտելեմի

Նատալին միակ կինն է, ում հետ Դելոնի հարաբերությունները պաշտոնական են եղել։ Ապագա ամուսինները ծանոթացել են 1962 թվականին, և նրանց միջև միանգամից կրքոտ սիրավեպ է սկսվել։ Հարաբերությունները շատ արագորեն էին զարգանում և թվում էր, թե Ալենը և Նատալին մեկ ամբողջականի մասեր են։ Սիրահարները միմյանց նման էին ոչ միայն բնավորությամբ, այլ նաև արտաքինով։

Երկու տարի անց զույգն ամուսնացավ, և աստիճանաբար առաջին պլան մղվեց կենցաղը։ Վեճերը, աղմուկը և սկանդալները դարձան ամուսինների կյանքի անբաժան մասը։ Անգամ երեխայի ծնունդը չփրկեց ամուսնությունը, և չորս տարի անց Ալեն Դելոնը և Նատալին բաժանվեցին։