Յոթ կարատանոց ադամանդե մատանին վաճառվել է Christie’s-ում 11 միլիոն դոլարով


23:00 , 13 նոյեմբեր, 2019

Ժնևում Christie’s աճուրդում վաճառվել է 7.03 կարատանոց կապույտ ադամանդե մատանին, գործարքը կազմել է ավելի քան 11 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է աճուրդի տան կայքը:

Ենթադրվում էր, որ մատանին կվաճառվի 10 միլիոն դոլարից մինչև 14 միլիոն դոլար:

Բացի այդ, այդ օրը, աճուրդի հանված իրերի շարքում էին հայտնի ֆրանսիացի ոսկերիչ Ժոել Արթուր Ռոսենթալի մատանին և ականջօղերը։