Թուրքիայի պաշտպանության նախարարության նոր հայտարությունը


20:44 , 13 նոյեմբեր, 2019

Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ ռազմագործողության շրջանակում թուրքական բանակի սակրավորները շարունակելու են ականազերծման, ինքնաշեն պայթուցիկներ հայտնաբերման ու ոչնչացման աշխատանքները: Իսկ որպես այդ ամեն նպատակ նշվում է «տեղի բնակչությանն անվտանգ կերպով իրենց տներ վերադարձնելը»: 

«Թուրքիան վճռական կերպով շարունակելու է աշխատանքները, քանի դեռ լիովին չեն մաքրվել ականներն ու ինքնաշեն պայթուցիկները»,-ասված է գրառման մեջ: