Արմավիր-Երևան ճանապարհին բախվել են ВАЗ 2106 և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com


15:24 , 13 նոյեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ժամը 10:20-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մեծամոր քաղաքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 26-ամյա Անդրանիկ Գևորգյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և 49-ամյա Կարապետ Մարգարյանի վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով վարորդներից Ա. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: