Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան


14:42 , 13 նոյեմբեր, 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արշակ Փոլադյանին նշանակել Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: