Այդ կեղծ պայքարի խորհրդանիշը մնաց այս լուսանկարը, որտեղ զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարի ֆոնին մի քանի մորթապաշտ պատվերով ոռնում են ՀՀ բանակի դեմ


13:26 , 13 նոյեմբեր, 2019
Հիշեցնեմ, որ ուղիղ երկու տարի առաջ մի խումբ ուսանողներ պայքարում էին բանակում չծառայելու համար՝ պատճառաբանելով, որ իբր գիտությամբ են զբաղվելու:
Պարզվեց՝ ստում են: Այդ ուսանողներից որևէ մեկը բանակից ճողոպրելուց հետո գիտությամբ չզբաղվեց: Հետո պարզվեց, որ այդ ցույցի կազմակերպիչները Սորոսի գրասենյակից 20 000 դոլար փող էին կպցրել: Հետո պարզվեց՝ դրանք որպես խուլիգանախումբ հավաքագրված են օտարերկրյա գործակալական ցանցում:
Հետո էլի լիքը բաներ պարզվեցին, բայց այդ ստախոսության, մորթապաշտության և կեղծ պայքարի խորհրդանիշը մնաց այս լուսանկարը, որտեղ զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարի ֆոնին մի քանի մորթապաշտ պատվերով ոռնում են ՀՀ բանակի դեմ...