«Կեչառիս» հյուրանոցն ու «Փինկ Արմենիա»-ն խուսափում են պատասխանել՝ արդյոք Ծաղկաձորում ԼԳԲՏ ֆորում է անցկացվել


12:40 , 13 նոյեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցն ու «Փինկ Արմենիա» հասարակական կազմակերպությունը զերծ են մնում պատասխանել՝ արդյոք Ծաղկաձորում ԼԳԲՏ ֆորում է անցկացվել։

Aysor.am-ը երեկ կապ հաստատեց «Կեչառիս» հյուրանոցի պատասխանատուի հետ, վերջինս ասաց, թե այդ հարցին կպատասխանի մի-փոքր ուշ։ Ավելի ուշ զանգահարեցինք, ասաց, թե այս պահին հարմար չէ։

Այսօր ևս Aysor.am-ի զանգերն անպատասխան մնացին։ Հյուրանոցի ադմինիստրացիայից փոխանցեցին, թե իրենք իրավասու չեն պատասխանել հարցին, իսկ պատասխանատուներն աշխատանքի չեն եկել։

«Փինկ Արմենիա»-ից էլ Aysor.am-ին ասացին, թե այս պահին նպատակահարմար չեն գտնում հարցին պատասխանել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: