Անհասկանալի է, երբ Լավրովի, Շոյգուի, Պուտինի այցերը քննարկում են միայն հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում


10:53 , 13 նոյեմբեր, 2019

Անհասկանալի է, երբ Լավրովի, Շոյգուի, Պուտինի... այցերն ու հայտարարությունները քննարկում են միայն հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում ու չեն փորձում գլուխները բարձրացնել ու չորս կողմը նայել, թե աշխարհում ինչ է կատարվում։

Եթե Լավրովը հանկարծ հիշեցնում է ֆուտբոլային դիվանագիտությունն ու, փաստորեն, ասում՝ թուրքերի հետ գործ չունեք, Շոյգուն Թուրքիայի հետ սահմանին բազան է մեծացնում, դա արդեն հայ-ռուսական հարաբերությունների խնդիր չէ, այլ ռուս-թուրքական։

Ու եթե Հայաստանի վարչապետն անգամ Շմայսը լիներ, էլի նույն բանը կասեին, ոչինչ անձնական։