«Մարդկային դեմքով» ձուկը վախեցրել է համացանցի օգտատերերին


22:15 , 12 նոյեմբեր, 2019

«Մարդկային դեմքով» ձուկը համացանցի օգտատերերի քննարկման առարկան է դարձել: Տեսանյութը, որտեղ երևում է մարդանման ձուկը, հրապարակվել է Twitter-ում:

Իրականում սա կարպ է, որի երանգները դիմագծեր են հիշեցնում: Սակայն օգտատերերը սարսափում են, երբ ձուկը մոտենում է ափին և շարժում է բերանը:

Շատերն են խոստովանել, որ կադրերն իրենց վախեցրել են, իսկ անմեղ կարպին անգամ «սատանայական ձուկ» են անվանել: