Ալեք Բոլդուինի կինը մեկ տարվա ընթացքում երկրորդ երեխային է կորցրել


21:15 , 12 նոյեմբեր, 2019

Ալեք Բոլդուինի կինը՝ Հիլարիան կորցրել է երեխային, այս մասին նա պատմել է իր Instagram-ում:

Հիլարիայի նոր հղիությունը դադարել է 4-րդ ամսում: «Ես աղջկաս ասացի, որ երեխան չի ծնվի, բայց մենք անպայման նրան քույրիկ կպարգևենք հաջորդ անգամ»,- մեկնաբանել է Հիլարիան տեսանյութը, որտեղ ինքն ու դուստրն են միասին: Նա նաև խնդրել է պապարացիներին իրեն այս ընթացքում չփորձել նկարել:

Ալեքն ու Հիլարիան համատեղ չորս երեխա ունեն, նա նաև դուստր ունի Քիմ Բեսինջերի հետ համատեղ ամուսնությունից: 2019 թվականի ապրիլին Բոլդուինի ավագ դուստրը նույնպես չզարգացող հղիություն էր տարել: