Վայոց Ձորում իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. Shamshyan.com


15:12 , 12 նոյեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում DAF մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, Չիվա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ փրկարարները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: