Ստերլինգը հեռացվել է հավաքականից Լիվերպուլի ֆուտբոլիստի հետ բախվելու պատճառով


13:51 , 12 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Ստերլինգը Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ տուրում չի օգնի հավաքականին Մոնտենեգրոյի դեմ խաղում:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը՝ 24-ամյա ֆուտբոլիստը զրկվել է խաղի մասնակցությունից հավաքականի մարզչական շտաբի որոշմամբ: Նման քայլի պատճառ է դարձել նրա մասնակցությամբ բախումը, որը տեղի է ունեցել հավաքականի ճամբար ժամանելուց հետո: Ըստ պարբերականի՝ Ստերլինգը, դեռևս զայրացած լինելով նախօրեին «Լիվերպուլի» հետ կայացած խաղում պարտությունից, որոշել է հարաբերություններ պարզել պաշտպան Ջո Գոմեսի հետ, որի հետ տարաձայնություն էր ունեցել առաջնության խաղի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: