Ուրախ եմ, որ Արսեն Բաբայանն անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց


13:29 , 12 նոյեմբեր, 2019
Ուրախ եմ, որ Արսեն Բաբայանն անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։ Շնորհակալ եմ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին նրանց անձնական երաշխավորության համար։ Պարոն Իշխանյանը բազմիցս է ապացուցել իր սկզբունքայնությունը եւ բոլոր հանգամանքներում հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, իսկ Սիսակ Գաբրիելյանի հետ առիթ ունեցել եմ քննարկել այս հարցը։ Ապրի ինքը՝ լսելու ունակության, հասկանալու կարողության ու անձնական դիրքորոշման համար։