Հայազգի մարզիկը դարձել է սամբոյի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը


10:58 , 12 նոյեմբեր, 2019
Ռուսաստանում հանդես եկող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը Հարավային Կորեայում նվաճել է Սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ՌԴ Կրասնոդարի երկրամասի վարչությունից հայտնել են, որ Արամ Գրիգորյանն առաջնության եզրափակիչ մենամարտում հաղթել է ուզբեկստանցի մարզիկին։

Նշվում է, որ հայազգի մարզիկը, որը հանդես է գալիս մինչև 82 կգ քաշային կարգում, դարձել է աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը մարզական սամբոյի պատմության մեջ։