«Ջուր է ծեծում, ասելիք չունի». Լոս Անջելեսում Փաշինյանի հետ հանդիպմանը ամերիկայահայ գործարարների մի մասը լքել է դահլիճը. «Իրատես»


11:55 , 12 նոյեմբեր, 2019

«Իրատես» թերթը գրում է.  «Ասում են, թե լոսանջելեսյան այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի այցելել հայոց եկեղեցի, ինչն առաջացրել է ոչ միայն տեղի հոգևորականների, այլև աշխարհականների խոր զարմանքն ու զայրույթը. «Միտինգի մասնակցում է, հարկ չի համարում եկեղեցի մտնել»,- հոգևոր խորհրդի ժամանակ օրերս ասել է լոսանջելեսյան ներկայացուցիչը։

Ի դեպ, նույն անձը հոգևոր խորհրդի անդամներին տեղեկացրել է նաև, որ գործարարների հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ ամերիկացի հայ գործարարների մի մասը լքել է դահլիճը՝ «ջուր է ծեծում, ասելիք չունի» հիմնավորումով»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: