Ինչպիսին կլինի ապօրինի կառուցված շենքերի ճակատագիրը. Քրգործի մանրամասները՝ շուտով. «Ժամանակ»


10:07 , 12 նոյեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կհրապարակայնացվեն «Հաղթանակ» զբոսայգու շրջակայքում կառուցված շենքերի կառուցման համար հողահատկացման գործերով հարուցված քրեական գործի մանրամասները:

Ինչպես հայտնի է, այդ տարածքում բնակարաններ ունեն կառուցած նախորդ իշխանության ամենաբարձրաստիճան եւ կարկառուն ներկայացուցիչները: Կարող է պարզվել, որ այդ շինությունները կառուցվել են բազմաթիվ օրենքների խախտումներով: Թե ինչպիսին կլինի ապօրինի կառուցված շենքերի ճակատագիրը, դեռ հայտնի չէ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: