Սկզբում սկսում ենք միջուկը պատրաստել։ Միջուկի համար վերցնում ենք այն ինչ հարմար ենք գտնում, տվյալ պարագայում բոված աղի պիստակ է, բայց կարող եք տարբեր տեսակի ընկուզեղեն օգտագործել (ցանկալի է պինդ)։ Կարող եք չրեր ավելացնել, թթվա-քաղցր կոնտրաստ կարող ենք ստեղծել և այլն։

Եթե ընկուզեղենը կամ չիրը խոշոր է, դանակով կտրատում ենք։

Խոր կաթսայի մեջ ջուր ենք լցնում և շաքարի փոշի (կարող ենք մանր շաքարավազ վերցնել)։

Դնում ենք ուժեղ կրակի վրա և զանգվածը եռման աստիճանի ենք հասցնում` մինչև մանր պղպջակներ առաջանան։ Խոհանոցային ջերմաչափով չափում ենք, պետք է զանգվածը 110-112 աստիճանի հասնի։

Խառնուրդը չենք խառնում, որպեսզի շաքարը չբյուրեղանա։ Եթե կաթսայի պատերի վրա բյուրեղիկներ ենք նկատում, խոնավ վրձնով մաքրում ենք։

Եթե խառնուրդն արդեն անհրաժեշտ ջերմաստիճանի է հասել ավելացնում ենք մեղրը
և
ինվերտային օշարակ։ Մեղրի տեսակը նշանակություն չունի, վերցնում ենք այն ինչ ձեռքի տակ ունենք։
Ցանկության դեպքում կարող ենք բուրավետիչներ ավելացնել` անանուխի, վարդի, էսենցիաներ, օշարակներ։

Խառնուրդը տաքացնում ենք, խոհանոցային ջերմաչափով չափում ենք պետք է հասնի մինչև 135-140 աստիճանի: Այդ ընթացքում հարում ենք սպիտակուցները:

Եթե զանգվածը պահանջվող ջերմաստիճանի է, հարիչով առավելագույն արագության վրա հարելով բարակ շիթով ավելացնում ենք սպիտակուցների վրա։ Լցնելուց կարևոր է պատերի վրա լցնել, եթե զանգվածը խառնիչի վրա լցվի, անմիջապես սառած թելեր կգոյանան, ինչը հետագա խառնելու ընթացքին կխանգարի։

Ջանասիրաբար հարում ենք։

Հարում ենք այնքան, մինչև զանգվածը սենյակային ջերմաստիճանի դառնա։ Դա կարելի է ստուգել ձեռքով ամանին հպվելով։
Ինվերտային օշարակի օգտագործումից, մեղրի տեսակից և օշարակի ջերմաստիճանից կախված, զանգվածը տարբեր թանձրություն կարող է ունենալ։ Այն ծեփոնի պես է լինելու։

Լցնում ենք միջուկը։

Զանգվածը խառնում ենք և լցնում յուղաթղթի վրա։ Եթե զանգվածը թանձր է, ապա
ձևամանի կարիք չկա։ Բայց եթե ցանկանում ենք քառակուսի լինի, վերցնում ենք 18x18
չափի ձևաման։ 2 սմ բարձրությամբ նուգաներ ենք ստանում։

Զանգվածը հավասարեցնում ենք և գիշերը թողնում սառնարանում։

Ավելի լավ է դանակը տաք ջրում թրջենք, նոր կտրենք։ Ցանկության դեպքում կարող ենք ձևավոր դանակներով կտրել, օրինակ` սրտիկների տեսքով:
