Նրանք շատ դիպուկ են կրակում. 3 դիպուկահարներ, ովքեր իրենց վարպետությամբ մտել են պատմության մեջ


02:14 , 12 նոյեմբեր, 2019

Դիպուկահարները միշտ եղել են զինված ուժերի էլիտան։ Նրանցով հպարտանում են բոլորը։ Այս մարդիկ ունեն մի շարք որակներ, որոնք ձեռք են բերել երկար տարիների մարզումների շնորհիվ։ Դիպուկահարների մեջ կան նաև այնպիսիները՝ ովքեր կարողացել են մտնել պատմության մեջ։

Կառլոս Հեսկոկ

Վիետնամական պատերազմի տարիներին այսպիսի ամերիկացի դիպուկահար էր ապրում։ Նա բանակ էր գնացել 17 տարեկանում, համածառայակիցները նրան այդքան էլ լավ չդիմավորեցին։ Ոչ ոք չէր հավատում նրա կարողություններին, սակայն առաջին կրակոցները ցույց տվեցին նրա ունակությունները և հրամանատարությունը Կառլոսին սկսեց նայել այլ կերպ։

Կառլոսը միշտ դիպուկ կրակ էր վարում և հարվածում էր նշանակետին։ Նրան մի անգամից զորակոչեցին բանակ, իսկ 1966 թվականին նրան ուղարկեցին Վիետնամ, որտեղ նա սպանեց ավելի քան 300 թշնամի զինվոր։ Արդյունքում վիետնամցիները նրա համար մեծ գլխագին խոստացան։ Նա տարբերակիչ նշան ուներ՝ իր գլխարկի վրա միշտ սպիտակ փետուր էր ամրացնում։

Նրա ամենահայտնի կրակոցը եղել է վիետնամցի դիպուկահարին սպանելու ժամանակ։ Կառլոսի արձակած գնդակն անցել է թշնամու նշանառման սարքի մեջով։ Այս դեպքից հետո հոլիվուդյան ռեժիսորները սկսեցին նման սյուժեներով ֆիլմեր նկարել։ Կարլոսը կրակ էր վարում ռեկորդային հեռավորության վրա (2250 մետր)։ Նրա ռեկորդը միայն 2002 թվականին է հաջողվել գերադասել։

Պատերազմը ավարտվեց, Կարլոսը չստացավ և ոչ մի վնասվածք։ Նա մահացել է 56 տարեկանում ՝ իր բնակարանում։

Սիմո Հայուխյա

Ֆինլանդիայում ապրում էր մի մարդ՝ ով խորհրդանիշ էր դարձել ոչ միայն իր երկրի, այլ նաև ողջ ԽՍՀՄ-ի համար։ Սիմո Հայուհան մասնակցել է ձմեռային պատերազմին, որի ժամանակ նրա գնդակից ընկել է ավելի քան 600 խորհրդային զինվոր։ Նրան անվանում էին «Սպիտակ մահ»։

Սիմոն զենքն օգտագործում էր առանց որևէ օպտիկական սարքի, իսկ հակառակորդին ոչնչացնում էր 450 մ հեռավորությունից։ Նա ոչ այդքան բարձրահասակ էր (152 սմ), ինչի շնորհիվ հեշտորեն կարողանում էր քողարկվել։ Նա մի շարք խորամանկություններ է գտագործել։ Օրինակ բերանի մեջ ձյուն էր դնում, որպեսզի բերանի գոլորշու միջոցով իրեն չհայտնաբերեն։ Հայտնի դիպուկահարը մահացել է 2002 թվականին՝ 96 տարեկան հասակում։

Լյուդմիլա Պավլիչենկո

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները խորհրդային կին դիպուկահարներից այնպես էին վախենում, ինչպես ԽՍՀՄ զինվորները Սիմոից։ Լյուդմիլան համարվում է ամենահաջողակ կին դիպուկահարը։

Պատերազմի սկզբից նա ցանկանում էր ռազմաճակատ մեկնել և արդյունքում դիպուկահարի դաընթացների մասնակցեց և համալրեց հրաձգային վաշտը։ Նա նշել է, որ իր համար ամենադժվար սպանությունն առաջինն է եղել։ Նա սպանել է ավելի քան 309 զինվոր և սպա։