Հիմա վայելում եմ կյանքն այնպես, ինչպես հնարավոր է՝ ամենալավ ձևով. Էպիլեպսիայի վիրաբուժության ծրագրի շահառու (Video)


22:01 , 11 նոյեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

«Արաբկիր» ԲԿ-ն արդեն 4-րդ տարին է իրականացնում է էպիլեպսիայի վիրաբուժության ծրագիր՝ միտված ծանր էպիլեպսիայով տառապող 0-40 տարեկան անձանց վիրահատություն կատարելուն:

«Արդեն 4-րդ տարին է համագործակցում ենք Բուլղարիայի Սոֆիա քաղաքի համալսարական հիվանդանոցի հետ, որտեղից հյուրընկալում ենք երկու վիրաբույժների», -  Aysor.am-ի հետ զրույցում, ներկայացնելով ծրագիրն, ասաց «Արաբկիր» ԲԿ Նյարդաբանական և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանն՝ ավելացնելով.

«Այս տարիներ ընթացքում թվով 18 հիվանդներ են վիրահատվել, բարեբախտաբար, մեծամասնությամբ շատ դրական արդյունքներ ունենք և որոշ դեպքերում հիվանդները նույնիսկ հակացնցումային դեղորայք չեն ստանում, որոշ դեպքերում էլ՝ աստիճանաբար պակասեցնում ենք դեղերը»:

Ծրագրի շահառու 12-ամյա Գագիկ Պետրոսյանը պատմեց, որ վիրահատությունից հետո իրեն լավ է զգում, սիրում է սպորտով զբաղվել՝ լողի է գնում և լավ է սովորում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ