Իշխանությունները ցույց են տալիս իրենց ռեպրեսիվ վարքագիծը. պատերազմ են հայտարարել այն ամենի դեմ, ինչն ազգային է. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ (Video)


20:02 , 11 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Հայաստանի այսօրվա իշխանությունները ցույց են տալիս իրենց ռեպրեսիվ վարքագիծը` ամեն անգամ իրենց ոչ հաճո քաղաքական ուժին, անհատին, քաղաքական գործչին լռեցնելու մեթոդների դիմելով: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հայտարարությանը, թե իրենից առաջ պաշտոնավարած անձանց անօրինական գործունեության վերաբերյալ փաստեր ունի, Գալստյանն ասաց, թե շատ ավելի վատ ԿԳՄՍ նախարարության համար. «Եթե փաստեր են ունեցել, ստացվում է` կոծկել են, իսկ կոծկելը ևս քրեորեն պատժելի է»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Վերջինիս խոսքով` երբ հետևում, վերլուծում է նոր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի քաղաքական վարքագիծը, որը ներառում է այս մեկուկես տարին, տեսնում է, որ սա ուղղակի արժեհամակարգային պայքար է:

«Մի տեսակ տպավորություն ունեմ, որ այսօրվա իշխանությունները ալերգիա ունեն այն ամենի հանդեպ, ինչն իր մեջ ազգայինն ունի: Ցանկացած մարդ, ով այս խճանկարը միացնի, մի պատկեր կտեսնի, այս իշխանությունները, կարծես թե, դիտավորյալ կամ ծրագրված քաղաքականություն ունեն՝ նվաստացնելու այն ամենը, ինչ ազգային է, այն ամենը, որ պետք է սնուցի մեր ինքնությունը, ամրացնի հայի ոգին»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ