Արցախի ինքնորոշման իրավունքը որեւէ կերպ չի կարող լինել քննարկման առարկա


19:01 , 11 նոյեմբեր, 2019

Ինքնորոշումն իրավունք է։ Ենթակա՝ միայն ու միայն ՃԱՆԱՉՄԱՆ…

Նիկոլ Փաշինյանը այսօր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ժամանակ առաջ է քաշել իր հայտնի թեզը, որ ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի եւ՛ Հայաստանի, եւ՛ Ղարաբաղի, եւ՛ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Իսկ Լավրովը պատասխանելով Արցախին բանակցային սեղան վերադարձնելու մասին հարցին, պատասխանել է՝ որ «Բոլորին է պարզ, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որեւէ որոշում ընդունվել չի կարող, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի»։
Այսպիսով՝ Լավրովը Փաշինյանին հասկացրել է, որ ի տարբերություն քո եւ քո դրսի ուժերի ուղղորդմանը, մեզ համար առաջնային է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Հետգրություն

Նիկոլ Փաշինյան, ժողովուրդների իրավունքն է՝ ընտրել իրենց ճակատագիրը՝ հաշվի առնելով իրենց պատմությունը: Ինքնորոշումը համամարդկային սկզբունք է, եւ մարդկությունը պետք է կանգնի բոլոր այն ազգերի կողքին, որոնք կուզենան ինքնավար ապրել՝ առանց խախտելու հավասարակշռությունը:
Արցախի ինքնորոշման իրավունքը որեւէ կերպ չի կարող լինել քննարկման առարկա: Չի կարող դիտարկվել որպես սցենար, չի կարող եւ չպետք է դիտարկվի ընդունելի կամ անընդունելի լինելու համատեքստում: