Ինչպես է անհոգ վարազը զայրացրել առյուծներին


22:00 , 11 նոյեմբեր, 2019

Հարավաֆրիկյան արգելոցում զբոսաշրջիկները դարձել են վարազի և առյուծների բախման ականատեսը՝ հաղորդում է Daily Mail-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարազն անցել թփերի կողքով, որի տակ քնել էին գիշատիչները: Հանկարծ նա կանգ է առնում, մտածում և վազում ուղիղ առյուծների կողմը՝ ամենայն հավանականությամբ չնկատելով նրանց ճյուղերի տակ:

Փախչող վարազն արթնացնում է առյուծներին, բայց մինչ նրանք կկանգնեին և կհասկանային, թե ինչ է տեղի ունենում, նրան հաջողվեց փախչել: