Ավելի քան 70 երկրներ պարտավորվել են ավելի մեծ ջանքեր գործադրել այն սննդամթերքի քանակը նվազեցնելու համար, որը փչանում է վատ սառեցման արդյունքում, հաղորդում է Associated Press-ը:
Նոյեմբերի 9-ին երկրներն այդպիսի պարտավորություն են ստորագրել Հռոմում անցկացվող Մոնրեալի արձանագրության ամենամյա խորհրդաժողովում: Այս հանդիպումների շրջանակներում պաշտոնատար անձինք և փորձագետները աշխատում են սառնարանային և օդորակման համակարգերում օգտագործվող արհեստական քիմիական նյութերի կարգավորման վրա:
Աշխարհում սննդի շուրջ մեկ երրորդը փչանում է, և հույս կա, որ սննդամթերքի պահպանման և սառեցված վիճակում տեղափոխման ավելի կատարելագործված մեթոդների մշակումը կնվազեցնի թափոնների քանակը:
Վատ սառեցումը հանգեցնում է արագ փչացող արտադրանքի մոտ 9 %-ի կորստի զարգացած երկրներում, իսկ զարգացող երկրներում՝ մոտ 23 %-ի:
Փորձագետների կարծիքով, սառեցման բարելավումը կօգնի նվազեցնել ջերմոցային գազերի և սառնարանային և օդորակման համակարգերում օգտագործվող վնասակար գազերի արտանետումները:
Այս պարտավորությունը ստորագրել են ԱՄՆ-ը, Չինաստանը, Եվրամիության անդամ երկրները և Ամերիկայի, Աֆրիկայի ու Ասիայի շատ երկրներ: