Հայտնի են դարձել People’s Choice Awards ամերիկյան մրցանակաբաշխության արդյունքները, որը շնորհվում է ըստ հանդիսատեսի քվեարկության, հաղորդում է Entertainment Tonight պարբերականը:
Տարվա գլխավոր ֆիլմ է ճանաչվել «Վրիժառուները. Եզրափակիչ»-ը: Ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն մարտաֆիլմ» անվանակարգում, իսկ Ռոբերտ Դաունի կրտսերը, որն այս ֆիլմում մարմնավորել է Երկաթյա մարդուն, ճանաչվել է 2019-ի լավագույն դերասան: Սարդ-մարդու դերակատար Թոմ Հոլանդին շնորհվել է մարտաֆիլմերի գլխավոր աստղի կոչումը:
Կատակերգական կինոյին նվիրված անվանակարգում առանձնացրել են «Խորհրդավոր սպանություն»-ը Ադամ Սենդլերի և Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ: Դրամաների շարքում հաղթել է Ջենի Գեյջի «Հետո» աշխատանքը, իսկ ընտանեկան ժապավեններից՝ Գայ Ռիչիի «Ալադին»-ը:
Զենդայան չճանաչվել է տարվա գլխավոր դերասանուհի: Քոուլ Սփրոուզը՝ դրամատիկական ժապավենների լավագույն աստղ: Կատակերգու դերասաններից հաղթել է Նոյ Սենտինեոն, իսկ Բեյոնսեն, որը հնչյունավորել է Նալին The Lion King-ում, ճանաչվել է անիմացիայի լավագույն աստղ: