Ձմեռն արդեն մոտ է. հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի


15:51 , 11 նոյեմբեր, 2019

Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մասնավորապես, հանրապետության տարածքում նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 11-ին ցերեկը սպասվում է +18...+20, գիշերը` +4...+6, երեքշաբթի` նոյեմբերի 12-ին ցերեկային ժամերին կանխատեսվում է +18...+20, գիշերը` +4...+6, հաջորդող օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի` նոյեմբերի 15-ին ցերեկային ժամերին հասնելով +15...+17–ի։