Իշխանության՝ ներկայիս իրավիճակը հերթական անգամ ցրելու ու ժողովրդին այլ թեմայով շեղելու էժանագին փորձերը զավեշտալի են


15:42 , 11 նոյեմբեր, 2019

Хотели как лучше, а получилось как всегда.

Իշխանության՝ ներկայիս իրավիճակը հերթական անգամ ցրելու ու ժողովրդին այլ թեմայով շեղելու էժանագին փորձերը զավեշտալի են։

Մեկդ էս ամբարտավան վարչապետին հուշեք, որ 2007-ից ցայսօր ոչ մի գիտական հոդված չգրած ԿԳՍՄ նախարարի անկարգությունները ջրելու համար Ֆեյսբուքում ցինիկանալն այդքան էլ էֆեկտիվ մանյովր չէ։ Չնայած դժվար է ադեկվատ մնալ, երբ ստիպված ես առավոտից երեկո ամորֆ ենթակայիդ քայլերն արդարացնել, թե բա ՝ տրանսգենդերի մասին նկարվող ֆիլմում միայն իր չեմպիոնության մասն ենք ֆինանսավորել։ Նման պահվածքը ո՛չ պաշտոնյային, ոչ էլ, ընդհանուր առմամբ, տղամարդուն հարիր չէ։

Ներկայիս իրադրությունից պատվով դուրս գալու միակ միջոցը կլինի երկխոսության հարթակ ստեղծելը, որտեղ շահագրգիռ կողմերը կկարողանան արտահայտել իրենց տեսակետներն ու մտահոգությունները, իսկ իշխանությունները կտան բացատրություններ ու հարցերի պատասխաններ։

Միայն թե լինի երկխոսություն, հակառակ դեպքում կարելի է մոռանալ առանց այլ էլ մարող ու խամրող ռեյտինգի մասին։