Օլգա Այվազյանը մկրտել է որդուն և ցույց տվել նրան


14:45 , 11 նոյեմբեր, 2019

Երգչուհի Օլգա Այվազյանն այս տարի մայրացել է. լուրը գիտեին միայն վերջինիս մտերիմները, քանի որ երգչուհին լուսանկարներ չէր հրապարակում հղի կարգավիճակում: Ամուսնու ցանկությամբ Օլգան որդուն անվանակոչել է Ռոմա:

Երգչուհին մկրտել է որդուն և հրապարակել նրա լուսանկարը: 

«Թող շնորհավոր լինի քո սուրբ մկրտությունը, իմ հրեշտակ, Աստծո ամենամեծ պարգև: Իմ փոքրիկ քրիստոնյա, ցանկանում եմ, որ կյանքում լինես մարդասեր, հայրենասեր, խելացի և իմաստուն, որ երբեք կյանքը չկարողանա կոտրել քեզ, այլ դարձնի ավելի ուժեղ, սովորես սիրել, սիրել քեզ և քո ստեղծած աշխարհը։ Իսկ մենք քեզ հետ ենք և ամեն ինչ կանենք քեզ համար մինչև մեր վերջին շունչը, որդի»: