Google-ին կարող են դատի տալ օգտատերերի անձնական տվյալների համակարգում եղած թերությունների համար


14:00 , 5 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան հանրահայտ Google տեխնոլոգիական ընկերությունը կրկին խիստ քննադատության է ենթարկվել օգտատերերի անձնական տվյալների բազայում եղած թերությունների համար, որոնք չվերացնելու դեպքում Մեծ Բրիտանիայի Տեղեկատվության հարցերով հանձնակատարի գրասենյակը (ՏՀԳ) սպառնում է լուրջ ճնշում գործադրել Google-ի վրա։

ՏՀԳ-ն գտնում է, որ ամերիկյան ընկերությունը բավականաչափ պարզ չի ներկայացնում, թե օգտատերերի անձնական տվյալներն ինչպես են օգտագործվում ընկերության արտադրանքներում։ BBC-ն նշում է, որ նման բնույթի մտավախություններ ունեն նաև եվրոպական 27 կազմակերպություններ։

«Մենք կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ եվրոպացի օգտատերերի իրավունքները ոտնահարվում են Google-ի կողմից»,-նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ