Լավ հիշեք Հայկ Հովհաննիսյանի դեմքը. որքան էլ կզեք Նիկոլի առաջ, մեկ ա, պետք եղած պահին ձեզ սարքելու ա բոմժ


13:19 , 11 նոյեմբեր, 2019
Երբ Նիկոլ Փաշինյանը դատարանների մուտքերը արգելափակելու ակնհայտ ապօրինի ու աննախադեպ կոչն արեց, դատական/իրավապահ ամբողջ համակարգում գտնվեց 1 հոգի, որը արդարացրեց Նիկոլի էդ անհեթեթ քայլը: Եվ հենց նրան էդ օրերին «Ազատությունն» ու Հ1-ը ձեռքից ձեռք էին խլում, ինտերվյուներ վերցնում, իսկ ժեխը հերոսացնում էր:
Եվ այդ մարդը ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն էր, որը էսօր հրաժարական ներկայացրեց՝ հիմնավորելով, թե իբր ԲԴԽ լավ չի անում իր գործառույթները:
Լավ հիշեք Հայկ Հովհաննիսյանի դեմքը և հատկապես դուք, տիկնայք ու պարոնայք ձերքայլականներ, որքան էլ կզեք Նիկոլի առաջ, որքան էլ ձեր խղճին ու համակարգին դեմ գնաք ու քֆուրների տեղատարափի տակ հայտնվեք, մեկ ա, պետք եղած պահին ձեզ սարքելու ա բոմժ:
Իսկ գիտեք՝ խի էր Հայկ Հովհաննիսյանը պաշտպանում Նիկոլի ապօրինութունը, որովհետև հույս ուներ, որ իրան ԲԴԽ նախագահ կնշանակի, բայց, ինչպես տեսնում եք, ախորժակին քացախ: